Հասարակական12:00, 16 Ապրիլ 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն հաքերներով է համալրում ՏՏ աշխատակիցների իր թիմը

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել ՏՏ անձնակազմ հավաքագրելու մասին: Անձնակազմի համար նախատեսված է 8 թափուր հաստիք և բոլորն ամբողջ դրույքով:
Հայտարարության մեջ նշվել է նաև, որ «տեղեկատվության անվտանգության մասնագետի» համար պահանջվող սերտիֆիկատը կարող են ստանալ միայն «Սպիտակ հաքեր» (Սպիտակ գլխարկ) անունով հայտնի մասնագետները: Այս աշխատանքի համար նախատեսված է 1 թափուր հաստիք:
«Սպիտակ գլխարկ» - տերմինը համացանցային ժարգոնում նշանակում է էթիկական համակարգչային հաքեր կամ համակարգչային անվտանգության փորձագետ, ով մասնագիտացել է համակարգչային ներթափանցման փորձարկման և այլ թեստավորման մեթոդաբանություններում՝ ընկերությունների տեղեկատվական համակարգերի անվտանգությունն ապահովելու համար։
Հատկանշանական է, որ Թուրքիայի ԱԳՆ-ն մտադիր է իր ՏՏ կադրերը համալրել այնպիսի մասնագետներով, որոնք հմտացած են այլոց համակարգիչներ մուտք գործելու մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |