Հասարակական17:15, 07 Մայիս 2024
Թուրքիայում ընտրողների կեսից շատի կարծիքով երկիրը վատ է կառավարվում

Թուրքական «Yöneylem» սոցիալ-հասարակական հետազոտական կենտրոնն ապրիլի 26-ից 29-ն ընկած ժամանակահատվածում ընտրողների շրջանում հարցում է անցկացրել Թուրքիայի կառավարման գործընթացի վերաբերյալ:
Սոցհարցման արդյունքներով՝ մասնակիցների 57-ը տոկոսը հակված է եղել այն մտքին, որ Թուրքիան վատ է կառավարվում:
Մարտին նույն թեմայի վերաբերյալ անցկացված սոցհարցման արդյունքների համաձայն էլ՝ նման կարծիք ունեցողները կազմել են հարցվածների 51.5 տոկոսը:
Նշենք, որ Թուրքիայի կառավարման վերաբերյալ նմանատիպ հարցում էր անցկացվել նաև 2023-ի դեկտեմբերին: Այս դեպքում մասնակիցների 24.2 տոկոսն էր միայն կարծում, որ Թուրքիան վատ է կառավարվում:
Հատկանշական է, որ շուրջ 5 ամսվա ընթացքում երկրի կառավարման մասին պատկերացումները Թուրքիայում էականորեն փոխվել են: Այդ հարցում տոկոսային տարբերությունը կազմում է շուրջ 30 տոկոս:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |