Հասարակական14:50, 07 Մայիս 2024
ԹԱՄԺ նախագահ.«Թուրքիան աշխարհում ամենաշատ փախստական ընդունող երկիրն է»

Թուրքիայի Ազգային Ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը Մեքսիկայում մասնակցել է Մեքսիկայի, Ինդոնեզիայի, Հարավային Կորեայի, Թուրքիայի և Ավստրալիայի կողմից հիմնած MIKTA գործընկերության կազմակերպած խորհրդարանների նախագահների ժողովին։ Քուրթուլմուշը նշել է, որ Թուրքիան 2014-ից մինչ օրս աշխարհում ամենաշատ փախստական ընդունող երկիրն է։
Ըստ ԹԱՄԺ նախագահի՝ Թուրքիան այն երկրներից է, որն աշխարհում ամենաշատ զոհաբերություններն է անում հումանիտար օգնության և հատկապես միգրացիայի հարցում։
«Կարող եմ ասել, որ միգրացիայի հարցում արտասովոր/չտեսնված փորձ ունենք։ Այսօր էլ շարոնակում ենք մեր պատմական առաքելությունը և աշխարհի չորս կողմից հյուրընկալում ենք հուսահատ մարդկանց»,-նշել է Քուրթուլմուշը։
Քուրթուլմուշը պնդել է, որ խոսքը գնում է 3 միլիոնից ավելի սիրիացիների մասին։ Նրանց գյուղերն ու քաղաքները այրվել են և նրանք կանգնած են եղել մահվանը դեմ առ դեմ ու գոյատևելուց բացի ունեին միայն մեկ տարբերակ՝ գաղթել Թուրքիա:
«Մեզ պետք է նոր համակարգ աշխարհի քաղաքական համակարգի և տնտեսական համակարգի համար, մեզ պետք են նաև նոր ինստիտուտներ և նոր մոտեցումներ միգրացիայի հարցում»,- ասել է ԹԱՄԺ նախագահը։
Ի հավելում Քուրթուլմուշը նշել է, որ միգրացիայի խնդիրը հնարավոր չէ վերահսկել ռազմական միջոցներով, հնարավոր չէ այն կանխել անվտանգային միջոցներով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |