Հասարակական15:54, 16 Մայիս 2024
Անթալիայում կցուցադրվի 1-ին թուրք տիեզերագնացի ավազե արձանը

Թուրքիայի Լարա լողափում մեկնարկել է «Անթալյայի հողե արձանների 18-րդ փառատոնը»: Այս տարի այն այցելուներին իր դռներն է բացել «Տիեզերական արկած» խորագրով:
Փառատոնի ընթացքում ցուցադրվելիք ավազե արձաններից ուշագրավ է համարվել առաջին թուրք տիեզերագնաց Ալփեր Գեզերավջըի արձանի ցուցադրությունը:
Թուրքական մամուլում նշվում է, որ Գազերավջըի արձանը այցելուները տեսնելու են այն տեսքով, որով նա եղել է՝ տիեզերագնացի հագուստը կրելիս:
Հիշեցնենք, որ Գազերավջըի թռիչքն իրակնացվել էր հունվարի 19-ին։ Այն տևել էր շուրջ 14 օր։
Թռիչքը կատարվել էր «Axiom Space»-ի կողմից: Օգտագործվել էր «Crew Dragon» տիեզերանավը։
Տիեզերանավը բարձրացել էր ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Քենեդու անվան տիեզերական կենտրոնում գտնվող «39A» արձակման համալիրից և թռչել դեպի Միջազգային տիեզերակայան։
Առաջին թուրք տիեզերագնացն ինժեներ կոնստրուկտորի կրթություն է ստացել։ Ավարտել է ԱՄՆ-ի օդուժի տեխնոլոգիական ինստիտուտը։ Նա «F-16» կործանիչի օդաչու է և 21 տարի ծառայել է Թուրքիայի ռազմաօդային ուժերում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |