Հասարակական15:08, 29 Մայիս 2024
Թուրք ակտվիստներ. «ՀԱՄԱՍ-ը կռվում է ոչ միայն Գազայի, այլ նաև Թուրքիայի համար»

Թուրքիայի հյուսիսարևելյան հատվածում գտնվող Բայբուրթ նահանգում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ արտահայտելու իրենց բողոքը Գազայի հատվածի Ռեֆահ քաղաքի ուղղությամբ Իսրայելի իրականացրած հարձակումների դեմ
Նշվում է, որ Թուրքիայի և Պաղեստինի դրոշով «Saat Kulesi» հրապարակում հավաքված մարդիկ, որոնց մեջ եղել են նաև քաղաքացիական և հասարակական կազմակերպությունների անդամներ, տարբեր բացականչություններով դիմել են Իսրայելին:
Հավաքվածների անունից մամուլի հայտարարություն է ընթերցել «Անատոլիայի երիտասարդության միության» Բայբուրթի գրասենյակի նախագահ Ֆարիս Թյությունեքենը:
Նա ընդգծել է, որ պաղեստինցիները ոչ միայն իրենց հողերի, այլ նաև բոլոր իսլամական տարածքների համար են մահանում:
«Մեր պաղեստինցի եղբայրները միաժամանակ պայքարում են նաև Բաղդադի, Դամասկոսի, Արևելյան Թուրքմենստանի, Դիարբեքիրի և Ստամբուլի բարօրության համար: Այսօր մենք լավ գիտենք, որ մեր դիմաց կանգնած Իսրայել անունով ահաբեկչական կազմակերպության թիրախը չի սահմանափակվում միայն Գազայով և Եգիպտոսի հրեական Արևմտյան Ափով:
Այսօր, եթե Իսրայելը հաջողի Գազայում, սիոնիստների վաղվա թիրախները լինելու են Հաթայը, Դիարբեքիրը, Ադըյամանը և մեզ պատկանող մի շարք այլ քաղաքներ:
Այդ իսկ պատճառով էլ ՀԱՄԱՍ-ը (Գազայի հատվածում իշխող խմբավորում) ոչ միայն Պաղեստինի, այլև Թուրքիայի համար է կռվում»:
Բացի այդ Թյությունեքենը հայտարարել է, որ թուրք ժողովուրդը սատարում է թե՛ ՀԱՄԱՍ-ին և թե՛ Պաղեստինին:
Հայտարարությունից հետո հավաքվածները աղոթել են պաղեստինցիների համար:
Հիշեցնենք, որ Իսրայելը մայիսի 28-ին հեռահար հարվածներ էր հասցրել Ռեֆահում գտնվող փախստականների ճամբարին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |