Հասարակական13:33, 25 Հունիս 2024
Թուրք ընդդիմադիրները շարունակում են պահանջել Հաքարիի հոգաբարձուի հրաժարականը

Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցության» (DEM) Ստամբուլի պատգամավորները և «Ժողովուրդների դեմոկրատական կոնգրեսի» (HDK) անդամները Ստամբուլի Բեյօղլու թաղամասում գտնվող Գալաթայի աշտարակին «հոգաբարձու, չքվի՛ր» վերտառությամբ պաստառ են ամրացրել:
Նշվում է, որ պաստառի վրա գրվածն ուղղված է եղել Հաքարիի հոգաբարձու նշանակված Ալի Չելիքին:
Հիշեցնենք, որ հունիսի սկզբին ձերբակալվել էր մարտի 31-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում մեծ թվով ձայներ հավաքած և արդյունքում Հաքարիի համանահանգապետ ընտրված DEM կուսակցության թեկնածու Մեհմեդ Սըդդըք Աքըշը։
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը ձերբակալության մասին տարածած հայտարարության մեջ նշվել էր նաև, որ Հաքարիի նահանգապետ Ալի Չելիքը նշանակվում է հոգաբարձուի պաշտոնին, ինչն էլ առաջացրել էր ընդդիմադիր շրջանակների դժգոհությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |