Հասարակական10:17, 01 Հուլիս 2024
Թուրքիայում մարդատար ավտոբուս է կողաշրջվել

Հուլիսի 1-ին Թուրքիայի հարավային հատվածում գտնվող Հաթայ նահանգից դեպի արևմտյան Իզմիր նահանգ ուղևորփոխադրում իրականացնող ավտոբուս է վթարվել:
Վթարը տեղի է ունեցել Աֆյոնքարահիսար-Ուշաք ավտոճանապարհին: Վարորդը կորցրել է մեքենայի կառավարումն ու բախվել ճամփեզրին գտնվող երկաթե պատնեշին:
Մեքենայի կողաշրջման հետևանքով վիրավորվել է 11 մարդ: Նրանք տեղափոխվել են մոտակայքում գտնվող հիվանդանոցներ:
Դեպքի վայր են ուղարկվել ոստիկանության, ժանդարմերիայի և Թուրքիայի կառավարությանն առընթեր գործող «Աղետների և արտակարգ իրավիաճակների վարչության» (AFAD) ստորաբաժանումներ: Երթևեկությունն իրականացվում է միակողմանի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |