Հասարակական14:32, 04 Հուլիս 2024
Թուրք հասարակության 76.5%-ի կարծիքով, Ռայիսիի ուղղաթիռի կործանումն ուղղորդված էր
Թուրքական «Areda Survey» հետազոտական ընկերությունը հուլիսի 5-ին Իրանում ամփոփվելիք նախագահական ընտրություններին ընդառաջ սոցհարցում է անցկացրել ուղղաթիռի կործանման հետևանքով մահացած Իրանի նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահվան վերաբերյալ:
Ընդհանուր առմամբ 2.503 մարդու մասնակցությամբ անցկացված սոցհարցման արդյունքում պարզ է դարձել, որ մեծամասնության՝ 76.5 տոկոսի համոզմամբ, Ռայիսի մահը դժբախտ պատահար չի եղել, այլ՝ կազմակերպված ներքին և կամ արտաքին ուժերի կողմից:
Հիշեցնենք, որ մայիսի 19-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր Իրանի Արևելյան Ատրպատականի նահանգում, երբ նա երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |