Հասարակական11:02, 17 Հուլիս 2024
Բիլգիչ. «Թուրքիա մեկնող ռուս զբոսաշրջիկների թիվը կարող է ավելանալ»

Մոսկվայում Թուրքիայի դեսպան Թանժու Բիլգիչն անդրադարձել է զբոսաշրջության ոլորտում երկու երկրների համագործակցությանը:
Բիլգիչը նշել է, որ 2024-ին Թուրքիա մեկնած ռուս զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա՝ 2023-ի 6.3 միլիոնից ավելի շատ կարող է լինել:
Նրա խոսքով՝ Թուրքիան այդ ֆոնին ակնկալում է նաև միջտարածաշրջանային չվերթների աճ:
Դեսպանն ընդգծել է նաև, որ Թուրքիայում կա այնպիսի մի վայր, որը ռուս զբոսաշրջիկների մոտ մեծ հետաքրքրություն է առաջացնելու՝ միաժամանակ խորհուրդ տալով նրանց լինել այնտեղ:
Ըստ Բիլգիչի՝ այդտեղը Կապադովկիան է, որը, նրա համոզմամբ, մոտ ապագայում տուրիստական հայտնի ուղղություն է դառնալու:
Նշենք, որ թուրք դիվանագետը նման հայտարարություններով հանդես է եկել Թուրքիայում 2016-ի հուլիսի 15-ին իրականացված ռազմական հեղաշրջման փորձի տապալման տարելիցի առթիվ ՌԴ մայրաքաղաքում գտնվող «Յունուս Էմրե» թուրքական մշակութային կենտրոնում կայացած «հերոսներ» ֆոտոցուցահանդեսի ժամանակ:
Հուլիսի 15-ը Թուրքիայում նշվում է որպես «Ժղովրդավարության և ազգային միասնության օր»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |