Հասարակական15:33, 26 Հուլիս 2024
«Թուրքիան թուրքական է, թուրքական էլ կմնա» գրություններ Վանի փողոցներում

Թուրքիայում շարունակվում են ազգայնամոլական դրսևորումները։ Մասնավորապես՝ Վան քաղաքում անհայտ անձինք ջնջել են հետիոտնային անցմանը կից քրդերեն գրությունը փոխարինելով այն «Թուրքիան թուրքական է, թուրքական էլ կմնա» գրառմամբ։
Ռասիստական գրություններին անդրադարձել է Վանի քաաղաքապետարանը, նշելով, որ դեպքի առնչությամբ հարուցվելու է դատական գործ։
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Առաջին հերթին դատապարտում ենք այս հարձակումը։ Անընդունելի է քաղաքի բնակչության մեծ մասի կողմից օգտագործվող քրդերենի դեմ նման հարձակումը։ Հրավիրում ենք համապատասխան կառույցներին, հատկապես դատական մարմիններին, քայլեր ձեռնարկել այս ռասիստական մոտեցման վերաբերյալ։ Մենք կշարունակենք աշխատել այնպիսի քաղաքում, որտեղ բոլորն ունեն հավասար իրավունքներ»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |