• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 04:37
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական10:18, 02 Օգոստոս 2024

Ադրբեջանցիները շարունակում են դժգոհել Անկարայի հայտարարություններից

Ադրբեջանցիները շարունակում են դժգոհել Անկարայի հայտարարություններից

Ադրբեջանական մեդիայում և սոցցանցերի ադրբեջանական տիրույթներում օգտատերերը շարունակում են դժգոհել Անկարայից հնչող այն հայտարարություններից, որ «Ադրբեջանը Ղարաբաղում հաղթել է Թուրքիայի շնորհիվ»։

X-ի (Twitter) իր սոցհարթակում Նորվեգիայում ապրող մի ադրբեջանցի թեմայի վերաբերյալ ծաղրանկար է հրապարակել, գրելով՝ «Ես նման իրավիճակի մեջ չեմ ընկնի»:

Նկարում եղած երկխոսությունը թարգմանաբար կարող եք տեսնել ստորև.

Ադրբեջանցի - Բարև։
Թուրք - Մենք չլինեինք՝ Ղարաբաղը չէիք կարողանա վերցնել։
Թուրքեր - Ռեյիսը (Էրդողանին տրվող պատվանունն է, նշանակում է նաև նախագահ) չլիներ՝ Ղարաբաղը ձեր երազում կտեսնեիք։ Ղարաբաղը մեր շնորհիվ եք վերցրել։ Քնե՛ք-արթնացե՛ք և Ռեյիսին աղոթե՛ք, ապերախտնե՛ր։

Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով Իսրայելի կողմից Պաղեստինում իրականացվող գործողություններին և հավատարիմ մնալով հոկտեմբերի 7-ից ի վեր պետական մակարդակում որդեգրված հակասեմական գործելաոճին, հերթական անգամ սպառնալիքներ  էր հնչեցրել իսրայելական վարչակազմի ղեկավար Բենյամին Նեթանյահուի հասցեին: 

Այս համատեքստում Թուրքիայի նախագահը սպառնացել էր մտնել Իսրայել այնպես, ինչպես մտել էր Լեռնային Ղարաբաղ: Վերջինիս խոսքերի ենթատեքստը, ադրբեջանական տիրույթում ի դերև հանվելով, պատճառ էր դարձել մեծ դժգոհությունների: Այն ընդհանուր առմամբ ընկալվել էր այնպես, թե թուրքական կողմի  աջակցությամբ, զենքով և անմիջական միջամտությամբ է Ադրբեջանը կարողացել օկուպացնել Արցախը: Ասել է թե՝ «Թուրքիայի շնորհիվ»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}