Հասարակական11:44, 08 Օգոստոս 2024
Վերջին 1 ամսում Թուրքիան արգելափակել է Instagram, Wattpad և Roblox կայքերի հասանելիությունը
Թուրքիայում շարունակվում են ինտերնետի սահմանափակումները մի շարք կայքերի վրա։ Վերջին մեկ ամսում Թուրքիան արգելափակել է Instagram-ի, Wattpad-ի և Roblox-ի հասանելիությունը։
Նշենք, որ Wattpad հարթակը մարդկանց հնարավորություն է տալիս կիսվել սեփական պատմություններով, բանաստեղծություններով և այժմ ավելի քան 90 մլն օգտատեր ունեցող հարթակի մուտքը արգելափակված է։ Wattpad-ի արգելափակումից հետո օգոստոսի 2-ին հայտարարվել էր, որ արգելափակվում է նաև Instagram-ը՝, քանի որ վերջինս թույլ է տվել, որ իր հարթակում տարածվի բովանդակություն, որը Թուրքիայի օրենքներով համարվում է անօրինական կամ վնասակար։ Նշվել, որ հարթակը կվերաբացվի միայն այն դեպքում, եթե Instagram-ը և Meta-ն բավարարեն Թուրքիայի կառավարության պահանջները:
Հաջորդիվ հայտարարվեց, որ արգելափակվում է միջնակարգ և ավագ դպրոցի երիտասարդների շրջանում մեծ տարածում գտած Roblox առցանց խաղային հարթակի հասանելիությունը։
2024-ի 1-ին եռամսյակի դրությամբ Թուրքիայից արգելափակվել է 1․043․312 կայք և դոմենային անվանում։ Նշենք, որ հիշյալ որոշումներից 769․000-ը կայացվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության մարմնի կողմից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |