Հասարակական14:41, 12 Օգոստոս 2024
Թուրքիայի երիտասարդ բնակչությունը նվազում է

Թուրքիայի վիճակագրական կոմիտեի (TÜİK) 2023-ի տվյալների համաձայն՝ Թուրքիայի բնակչությունը կազմել է 85 մլն 372.377 մարդ, որից 12 մլն 872.000-ը կազմել է երիտասարդ բնակչությունը։ Թուրքիայում երիտասարդության ցուցանիշը կազմում է 15.1%, որը ցածր է համաշխարհային 15.5% միջինից։
Երիտասարդ բնակչության ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկիրը 24.1%-ով Սիրիան է, իսկ ամենաքիչ երիտասարդ բնակչություն ունեցող երկիրը՝ 6.8%-ով Ուկրաինան։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել տարբեր սցենարներ, որտեղ նշվում է, որ Թուրքիայի երիտասարդ բնակչության թվաքանակը կարող է նվազել 2050-ին և 2100-ին։
Ըստ հիմնական սցենարի՝ 2050-ին Թուրքիայի երիտասարդ բնակչության ցուցանիշը կկազմի 9.1 մլն և ընդհանուր բնակչության մեջ երիտասարդների հարաբերակցությունը կնվազի մինչև 6.66%, իսկ 2100-ին՝ երիտասարդ բնակչությունը կնվազի մինչև 7.3 մլն ու ընդհանուր բնակչության մեջ նրանց հարաբերակցությունը կնվազի մինչ 9.55-%ի։
Ընդհանուր առմամբ բոլոր կանխատեսումներում նկատվում է Թուրքիայի երիտասարդ բնակչության նվազման միտումը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |