• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 04:37
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական17:24, 23 Օգոստոս 2024

Երևանից Իգդիր մեկնած ուղղաթիռը Հայաստան է տեղափոխել ՀՀ քաղաքացու, ով Թուրքիայում հայտնվել էր կոմայի մեջ (տեսանյութ)

Երևանից Իգդիր մեկնած ուղղաթիռը Հայաստան է տեղափոխել ՀՀ քաղաքացու, ով Թուրքիայում հայտնվել էր կոմայի մեջ  (տեսանյութ)

Օգոստոսի 17-ին Թուրքիայում Արարատ լեռան գագաթ բարձրանալուց և իջնելուց հետո Հայաստանի 48-ամյա քաղաքացի Ա. Վ.-ի առողջական վիճակը հանկարծակի վատացել էր, կորցրել էր գիտակցությունը։ Նրան շտապ տեղափոխել էին Դողուբայազեթի Յաշար Էրյըլմազի անվան պետական հիվանդանոց։

Հիվանդանոցի բժիշկները միջամտել են դիաբետիկ կոմայի մեջ ընկած ՀՀ քաղաքացու կյանքը փրկելու համար։ Չնայած մի քանի օրվա բուժմանը՝ հիվանդի վիճակը շարունակում էր մնալ ծայրահեղ ծանր։ Հայաստանում  նրա հարազատները ցանկանում էին նրան հնարավորինս շուտ տեղափոխել Հայաստան։ Միևնույն ժամանակ թուրք բժիշկները միանշանակորեն պնդել էին, որ փոխադրումն իրականացվի օդային ճանապարհով՝ բարդացումներից խուսափելու նպատակով։

ՀՀ Արտաքին գործերի նախարարության և ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի համատեղ աշխատանքի շնորհիվ անմիջապես կազմակերպվել է օդային ճանապարհով ՀՀ քաղաքացու տեղափոխումը։  

Հայաստանի արտգործնախարարությունը Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հետ բանակցությունների արդյունքում թռիչքի թույլտվություն է ստացել։ Օգոստոսի 22-ին հայկական սանիտարական ուղղաթիռը վայրէջք է կատարել Իգդիրի օդանավակայանում և տեղափոխել Հայաստանի քաղաքացի Ա. Վ.-ին Երևան՝ Էրեբունի բժշկական կենտրոն։

Վերջին տեղեկություններով՝ կնոջ առողջական վիճակը բարելավման միտում ունի, այլևս չի գնահատվում որպես ծայրահեղ ծանր։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}