Հասարակական15:15, 30 Օգոստոս 2024
Հայկական գերեզմանաքար Թուրքիայի արևելյան Քեչելի քաղաքում

Թուրքիայի Սիվերեք քաղաքում` նախկին տեղական ինքնակառավարման մարմնի շենքի առաջ այժմ շարունակվող շինաշխատանքների ընթացքում փորագրված գերեզմանաքար է հայտաբերվել:
Նշվում է, որ հայտնաբերված գերեզմանաքարը պատկանել է հայերի: Շինհրապարակում ուսումնասիրություններ կատարած Իլյաս Գիզիգյոլն ընդգծում է, որ դրա վրա հայերեն գրվածքներ կան:
Գրվածքների համաձայն՝ գերեզմանաքարը պատկանում է Թորոս Քեշիշյան անունով հայ մարդու, ով մահացել է 1908-ին:
«Սիվերեքը հայտնի է որպես քաղաք, որտեղ նախկինում տարբեր դավանանք ունեցող ազգեր միասին են ապրել: Այս քարը լույս է սփռում մեր քաղաքի պատմության, մշակութային հյուսվածքի և մեր անցյալի վրա: Այդ իսկ պատճառով, գերեզմանաքարը համայնքապետարան ուղարկելով, ցանկացա պահել այս հստակ ապացույցն ու տանել այն ապագա»,-ասել է նա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |