Հասարակական12:25, 06 Սեպտեմբեր 2024
Աթաթուրքի արձանը այսպես մաքրելու համար 2 հոգի ազատվել է աշխատանքից (Վիդեո)

Թուրքիայի Սիվաս (Սեբաստիա) քաղաքի քաղաքապետարանի շրջակա միջավայրի մաքրության պահպանությամբ զբաղվող բաժնի աշխատակիցներից երկուսը հեռացվել են աշխատանքից Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանի հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու պատճառաբանությամբ։
Տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես է աշխատակիցը խոնավ կտորով մաքրում Աթաթուրքի արձանը, ինչը քաղաքապետարանի կողմից որակվել է որպես անհարգալից և ոչ պատշաճ վերաբերմունք Աթաթուրքի հիշատակին։
Այս պատճառաբանությունը հիմք է հանդիսացել, որ քաղաքապետարանի վերոհիշյալ բաժնի ղեկավար կազմի 2 աշխատակից հեռացվի զբաղեցրած հաստիքից։
Հիշեցնենք, որ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը համարվում է Թուրքիայի Հանրապետության հիմնադիրը։ Նա 1923-1938 թվականներին եղել է Թուրքիայի Հանրապետության առաջին նախագահը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |