Հասարակական11:30, 09 Սեպտեմբեր 2024
Թուրքական հաքերային հարձակում Facebook-ի հայկական տիրույթի վրա
Սեպտեմբերի 8-ից Facebook-ի հայկական տիրույթում ակտիվորեն (մինչևանգամ գովազդի տարբերակով) ենթադրաբար թուրք հաքերների կողմից տարածվում է մի էջ, որն ակնհայտ խաբեություն է պարունակում:
Էջում նշվում է, թե իբր Հայաստանի միջազգային «Զվարթնոց» օդանավակայանում փլուզում է տեղի ունեցել, իսկ կորած ճամպրուկներն օդանավակայանը հանել է վաճառքի՝ յուրաքանչյուր ճամպրուկը 425 դրամով:
(2).jpg)
«Կորած ճամպրուկներ» Facebook-յան էջում պարբերաբար հրապարակվող նույնաբովանդակ նյութերում դրված է հղում, որի վրա սեղմելուց հետո օգտատերը հայտնվում է մի տիրույթում, որտեղ պահանջվում է լրացնել իբրև «առաքման» համար անհրաժեշտ տվյալներն ու կատարել վճարում, ինչից հետո օգտատերը կարող է կրել ֆինանսական միջոցների կորուստ և ունենալ անձնական տվյալների արտահոսք։
Մեկնաբանությունների բաժնում թուրքական անուն-ազգանուններով բազմաթիվ մարդիկ հայերեն գրառումներ են կատարում՝ փորձելով վստահություն ձևավորել տարածվող լուրերի նկատմամբ:
(1).jpg)
ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ զերծ մնալ նմանատիպ բովանդակությամբ որևէ գրառման հրահանգները կատարելուց և հնարավորինս շատ տարածել Ermenihaber.am-ի այս իրազեկումը։
Նշված գրառման դեմ անհրաժեշտ է բողոքներ հղել Facebook-ի համապատասխան բաժնից:
.jpg)
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |