Հասարակական12:59, 12 Սեպտեմբեր 2024
Որո՞նք են Թուրքիայի առջև ծառացած ամենահրատապ խնդիրները

«ASAL Research» կազմակերպությունը Թուրքիայի 26 նահանգում հարցում է անցկացրել՝ պարզելու թե որոնք են այդ երկրի ամենահրատապ խնդիրները: Արդյունքների ամփոփումից պարզվել ՝, որ հարցվածների շուրջ 55%-ը որպես ամենակարևոր խնդիրներ նշել է տնտեսությունը, գնաճը և թանկությունը։
Մյուս ուշագրավ հարցերը ներառում էին սոցիալական արդարադատության հարցը՝ 10․8% և ներգաղթյալների խնդիրը՝ 5․2%։ Նշվել են նաև գործազրկությունը, կրթությունը, ահաբեկչությունը և բարոյական արժեքները, բայց ավելի ցածր տոկոսներով:
Ըստ տոկոսային հարաբերակցության առաջնային խնդիրները դասակարգվել են հետևյալ կերպ․
Տնտեսություն/թանկություն - 54․5%
Սոցիալական արդարություն - 10.8%
Ամեն ինչ խնդիր է - 9․7%
Ներգաղթյալներ - 5․2%
Գործազրկություն - 4.3%
Կրթություն - 2.8%
Ահաբեկչություն - 2.0%
Այլ - 2.0%
Բարոյական արժեքների անկում - 1․7%
Անվտանգություն - 1.3%
Քաղաքային ենթակառուցվածքներ/երկրաշարժ - 1.1%
Քրդական հարց - 1%
Խնդիր չկա - 0.8%
Առողջապահություն - 0.6%
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |