Հասարակական11:10, 24 Հոկտեմբեր 2024
Թուրքիայում բնակվող քրդերը հավատում են թուրքերի հետ խնդիրների լուծմանն ու տևական խաղաղությանը

Վերջին օրերին Թուրքիայի իշխող կուսակցության հետ դաշինքի մեջ գտնվող «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին խորհրդարանական ելույթի ժամանակ խոսել էր Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) բանտարկված առաջնորդ-հիմնադիր Աբդուլլահ Օջալանի համաներման մասին:
«Եթե մեկուսացումը վերացվի, թող գա, թող խոսի՝ Թուրքիայի ազգային մեծ ժողովում «DEM» կուսակցության խորհրդարանական ֆրակցիայի նիստում»,-ասել էր Բահչելին:
Բահչելիի հայտարարություններին անդրադարձել էր երկրի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ» (ԺՀԿ-CHP) Օզգյուր Օզելը:
Նա ասել էր, եթե Բահչելին նման բան է առաջարկել, ինքն էլ քրդերին պետություն է առաջարկում:
«Քրդերին դարձնենք Թուրքիայի Հանրապետության տերը: Մենք, որպես հիմնադիր կուսակցություն, այստեղ ենք: Բոլորին առաջարկում ենք ամեն բան անել միասին»:
Նման զարգացումներից հետո թուրք հանրության և Թուրքիայում բնակվող քրդերի համար օրակարգային է դարձել այն հարցը, թե արդյո՞ք նոր ժամանակաշրջան է մեկնարկում թուրք-քրդական հարաբերություններում, արդյո՞ք խնդիրները կարգավորվում են:
Թուրքական ընդդիմադիր «Artigercek» թերթը նման մտորումների վերաբերյալ հարցեր է տվել քրդաբնակ Դիարբեքիր նահանգի բնակիչներին՝ պարզելու, թե ինչպես են այնտեղ ապրող մարդիկ վերաբերվում ընթացիկ զարգացումներին:
Արդյունքում մեծասամնությունը հնարավոր է համարել տևական լուծումն ու խաղաղության համար հստակ քայլերի ձեռնարկումը:
Հիշեցնենք, որ Օջալանը ցմահ բանտարկված է Թուրքիայում: 1999-ին թուրքական հետախուզության կողմից Քենիայում ձերբակալված, ապա թուրքական դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Օջալանը պահվում է Մարմարա ծովում գտնվող Իմրալը կղզում կառուցված հատուկ բանտում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |