Հասարակական13:35, 25 Հոկտեմբեր 2024
Ֆեթhուլլահ Գյուլենի հուղարկավորությանը QR կոդով են մասնակցել

Հոկտեմբերի 24-ին տեղի է ունեցել Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթուլլահական կազմակերպության» (FETÖ) ղեկավար Ֆեթհուլլահ Գյուլենի հողարկավորության արարողությունը:
Այն անմիջապես հայտնվել է թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում: Լուրերի համաձայն՝ թաղման արարողության մուտքը, անվտանգության նկատառումներից ելնելով, եղել է անձի ինքնությունը պարզող QR կոդի միջոցով:
Նշվում է նաև, որ կազմակերպության ղեկավար անձնակազմը տարաձայնություններ է ունեցել կապված Գյուլենի թաղման վայրի, ժամանակահատվածի, ինչպես նաև թաղման արարողության մասնակիցների ընտրության հետ:
Ըդնգծվում է, որ այդպիսի տարաձայնությունների պատճառով էլ հենց Գյուլենի թաղման արարողությունը տեղի է ունեցել իր մահվանից միայն 4 օր անց:
Հիշեցնենք, որ ամերիկաբնակ թուրք միլիարդատեր, իսլամի քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենը մահացել էր հոկտեմբերի 20-ին՝ ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |