• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 03:15
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական16:01, 31 Հոկտեմբեր 2024

Թուրքիայի զբոսաշրջության եկամուտը գերազանցել է 23 մլրդ դոլարը

Թուրքիայի զբոսաշրջության եկամուտը գերազանցել է 23 մլրդ դոլարը

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել է զբոսաշրջության վերաբերյալ վիճակագրական տվյալներ 2024-ի հուլիս-սեպտեմբեր ժամանակահատվածում։

Ըստ հրապարակված տվյալների՝ զբոսաշրջության եկամուտները 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 3.9%-ով՝ կազմելով 23 մլրդ 219 մլն դոլար։ Զբոսաշրջության եկամուտների 14.7%-ը ստացվել է արտերկրի քաղաքացիներից, որոնք այցելել են Թուրքիա։

Նշվում է, որ Թուրքիա այցելած զբոսաշրջիկների մեկ գիշերակացի միջին ծախսը կազմում է 95 դոլար։ Թուրքիա այցողներն իրենց ճանապարհորդությունները կազմակերպել են անհատական ​​կամ փաթեթային շրջագայությամբ: 2024-ի հուլիս-սեպտեմբերին կատարված ծախսերից 15 մլրդ 77 միլիոնը կազմել են անձնական/ անհատական ծախսերը, իսկ 8 մլրդ 141 մլն դոլարը՝ փաթեթային շրջագայության ծախսերը։

Զբոսաշրջության ծախսերը 2024-ի հուլիս-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 22.5%-ով՝ կազմելով 1 մլրդ 874 մլն դոլար։

Զբոսաշրջիկները նշել են, թե ինչու են հենց Թուրքիա գալիս։ Հարցվածների 71.6%-ը նշել է, որ Թուրքիա է գալիս  ճամփորդության, ժամանցի համար, 19.4%-ն ասել է, բարեկամներին ու հարազատներին տեսնելու, իսկ 4%-ը՝ առևտրի համար։

Աղբյուր`    trthaber.com, t24.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}