Հասարակական17:16, 01 Նոյեմբեր 2024
Թուրքիայի հետախուզության կիրառած գաղտնի սարքերը (նկարներ)

Թուրքիայի ազգային հետախուզության (MIT) պաշտոնական կայքի «հատուկ հավաքածու» բաժնում ներկայացվել են 1965-2000թթ. կիրառվող սարքերն ու առարկաները։ Հատկապես ուշադրություն են գրավել գործակալների կողմից գաղտնի հսկողության և լրտեսության համար օգտագործվող լսողական սարքերով առարկաները։
Հրապարակված ցանկում տեղ են գտել աղյուսի մեջ ներկառուցված լսող սարք, թաքնված տեսախցիկով փողկապ, գաղտնի ձայնագրիչ՝ տեղադրված կոշիկի կրունկի մեջ։
«Նկարահանված փաստաթղթի պատկերը թաքցնելու մեթոդը», որը հայտնի է որպես հետախուզության պատմության ընթացքում կիրառված մեթոդներից մեկը, MİT-ի կողմից օգտագործվել է 1970-ականների գաղտնի հաղորդակցություններում։ Հաջորդիվ քարտերի վրա ծածկագրված տեքստերը տեղադրվել են լուսանկարների վրա այնպես, որ կարդալու համար խոշորացույց անհրաժեշտ լինի ու գաղնաբառը տեսանելի լինի միայն քիմիական լուծույթ օգտագործելու դեպքում։
Բազմիցս կիրառվել են կոշիկների կրունկի մեջ թաքնված լսողական սարքեր, որոնք այդ ժամանակաշրջանի ամենաօգտագործվող, բայց ռիսկային մեթոդներից էին: Իսկ ծխախոտի տուփերում տեղադրված ռադիոհաղորդիչները 2000-ականների սկզբից օգտագործվել են տարբեր գործողություններում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |