Հասարակական15:42, 08 Նոյեմբեր 2024
Թուրքիայում փոքրամասնությունների համար դպրոցական միասնական քննությունները կանցկացվեն առանձին

Թուրքիայում բնակվող փոքրամասնությունների համար նոր դժվարություն է ձևավորվում՝ տարեվերջյան նախատոնական տրամադրություններին ընդառաջ։
Մասնավորապես 2024-2025 ուստարվա համար նախատեսված համապետական և համանահանգային դպրոցական քննությունները համընկնում են քրիստոնյա փոքրամասնությունների, այդ թվում՝ հայերի տոնական օրացույցի հետ։
Նշվում է, որ այդ պատճառով փոքրամասնություններին հնարավորություն է տրվելու հունվարի 6-7-ը ձգվող քննությունները հանձնել հունվարի 13-ին, իսկ նրանք, ովքեր այնուամենայնիվ չեն կարողանա գալ քննության, պետք է համապատասխան փաստաթղթեր ներկայացնեն, որից հետո նրանց քննությունը կիրականացվի իրենց դպրոցների կողմից։
Թեմայի վերաբերյալ քննարկումներ ունենալու նպատակով Ստամբուլի որոշ հայկական դպրոցների ղեկավար կազմն ու տնօրենները հանդիպում են ունեցել Ստամբուլի նահանգային կրթության ղեկավար Մյուջահիթ Յենթյուրի հետ:
Թուրքիայում հրապարակվող հայկական «Agos» շաբաթաթերթը թեմային անդրադարձել էր նախորդ շաբաթ՝ «Ինչու՞ փոքրամասնությունների կրոնական տոներն ուշադրության չեն արժանանում» վերնագրով հոդվածում, որից հետո էլ հարցն արժանացել էլ ուշադրության, ինչին էլ հետևել էր նման որոշումը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |