Հասարակական11:59, 22 Նոյեմբեր 2024
Թուրքիան ներառված չէ այն երկրների ցանկում, որտեղ Իսրայելի վարչապետը չի կարող մեկնել

Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և նախկին պաշտպանության նախարար Յոավ Գալանտին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում է կայացրել։
Հրապարակվել է 124 երկրի ցանկ, որտեղ Նեթանյահուն չի կարող մեկնել։ Այդ երկրներն են՝ Գերմանիա, Ֆրանսիա, Միացյալ Թագավորություն, Իտալիա, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Նիգերիա, Քենիա, Ճապոնիա, Հարավյաին Կորեա, Ավստրալիա, Բրազիլիա, Մեքսիկա և այլն։
Ուշագրավ է, որ այդ երկրների ցանկում Թուրքիան և մի շարք այլ մահմեդական երկրներ ներառված չեն։ Դրա պատճառն այն է, որ Թուրքիան Միջազգային քրեական դատարանի անդամ երկիր չէ, չի ստորագրել ու չի վավերացրել Հռոմի ստատուտը։
Հիշյալ ցանկում Թուրքիայի բացակայությունը սոցցանցերում մեծ աղմուկ առաջացրել։ Օգտատերերը մեկնաբանություններ են արել՝ դժգոհելով, թե ինչու Թուրքիան չկա այդ ցանկի մեջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |