Հասարակական15:30, 24 Հունվար 2025
Զինված հարձակում է եղել Ստամբուլի հայկական վարժարանի նախկին շենքի վրա (Տեսանյութ)

Հունվարի 22֊ին զինված հարձակում է տեղի ունեցել Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում գործող Դադյան հայկական վարժարանի նախկին շենքի վրա։
Այդտեղ է գտնվում նաև հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Ըստ «Ակոս» թերթի խմբագիր Բագաստ Էստուկյանի՝ Դադյան վարժարանը այլ շենքում է գործում, իսկ այն շենքում, որտեղ հարձակում է եղել հիմա քրդական հաստատություն է։
Զինված հարձակման հետևանքով դպրոցի պատուհանին և պատին կրակոցի հետքեր կան։
Հարուցված քրեկան գործով արդեն երկու կասկածյալ է բերման ենթարկվել։ Նրանց բնակարանից առգրավվել է չգրանցված ատրճանակ և 14 պարկուճ։ Բերման ենթարկվածներից մեկն ազատ է արձակվել, իսկ մյուսի գործն ուղարկվել է դատարան։
Նշենք, որ Հովհաննես բեյ Դադյանը Դադյան դպրոցի հիմնադիրն է։ Նա 1844 թվականին Սուլթանի հրամանով կառուցել է Բաքըրքյոյի Սուրբ Աստվածածին եկեղեցին և դրան կից դպրոցը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |