• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 02:03
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական15:09, 24 Հունվար 2025

Թուրքիայում ամենաէժան բանը մարդու կյանքն է

Թուրքիայում ամենաէժան բանը մարդու կյանքն է

Թուրքիայի ընդդիմադիր «Halk TV» լրատվական կայքի վերլուծաբան Բիքրեթ Բիլան հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է Թուրքիայում մարդու արժեքին։  Վերլուծաբանը օրինակներ  է բերում ու նշում, որ Թուրքիայում ամենաէժանը մարդկային կյանքն է։

«Եթե ​​ասեք՝ «փո՞ղ, թե՞ մարդկային կյանք»

Պատասխանը «փողն» է:

Եթե ​​հարցնեք՝ «աթո՞ռ, թե՞ մարդկային կյանք»:

Պատասխանը «աթոռն» է։

Ցավոք սրտի, այդպես է Թուրքիայում։

Թուրքիայում մարդը բնավ բարձրագույն արժեք չէ»։

Հիշեցնելով օրեր առաջ Թուրքիայի հյուսիսային Բոլու քաղաքի «Kartalkaya» հյուրանոցային համալիրում բռնկված հրդեհը, որի հետևանքով մահացել է 78 մարդ, թուրք վերլուծաբանը բազմաթիվ օրինակներ է բերում՝ սկսած շինարարության  ոլորտի գողություններից մինչև ենթակառուցվածքների անփույթ վիճակը և շեշտում, որ տնտեսական շահերն ավելի կարևոր են դարձել, քան մարդկային կյանքը։

Ըստ հոդվածի հեղինակի, եթե ​​մարդկային կյանքը էժան չլիներ, կապալառուն կարո՞ղ էր շինանյութեր գողանալ, կամ կարո՞ղ էր կտրել շենքի սյուները՝ բնակարանից ներքև գտնվող խանութը մեծացնելու համար։

Բիքրեթ Բիլանը այնուհետև մեջբերում է ֆրանսիացի գրող Ալբեր Քամյուի խոսքերը․ «Եթե ուզում ես երկիրը ճանաչել, տես, թե ինչպես են մահանում այդ երկրի մարդիկ»: Թուրքիայում մարդիկ մահանում են «ավելի շատ շահույթի ու ավելի քիչ ծախսերի» համար ու ովքեր պատախանատու են, երբեք պատասխանատվության չեն ենթարկվում։

Ըստ նրա՝ Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարարության կողմից  անվտանգության ստուգումները թերի են կատարվում։ Քննադատելով կառավարությանը՝ վերլուծաբանը խոսել է կառուցվածքային խնդիրներից, որոնք հանգեցնում են Թուրքիայում մարդկային կյանքի արժեզրկմանը։

Աղբյուր`    halktv.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}