Հասարակական16:34, 29 Հունվար 2025
Թուրքիան աշխարհի ամենասթրեսային 4-րդ երկիրն է

Աշխարհում մարդկանց հուզական վիճակի վերաբերյալ հետազոտություն անցկացնող «Gallup» ընկերությունը հրապարակել է 2024-ի զեկույցը։ Զեկույցում առանձնացված են աշխարհի ամենասթրեսային երկրները։
Ցանկը գլխավորում է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունը, որտեղ սթրեսի մակարդակը կազմում է 65%։
Երկրորդ տեղում Իսրայելն է, որտեղ սթրեսի մակարդակը կազմում է 62%։
Երրորդ տեղում 59%-ով Նիգերիան է, իսկ չորրորում՝ Թուրքիան (58%)։ Վերջինիս հաջորդում են Տանզանիան, Լիբանանը, Հունաստանը և Եգիպտոսը 58%-ով։
Մասնագետները նշում են, որ Թուրքիայում սթրեսի մակարդակի բարձր ցուցանիշները կապված են մի շարք գործոնների հետ, մասնավորապես վերջին տարիներին տեղի ունեցած բնական աղետների, տնտեսական անորոշության, բարձր գնաճի, գործազրկության ցուցանիշների և սոցիալական բևեռացման ու քաղաքական զարգացումների հետ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |