Հասարակական14:04, 31 Հունվար 2025
Թուրքիան ցանկանում է դառնալ արտադրական բազա էլեկտրոմոբիլների համար

Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեդ Ֆաթիհ Քաջըրը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ 2 մլն դոլարի ներդում կկատարվի արդյունաբերության և տեխնոլոգիաների ոլորտում։ Ներդրումները հիմնականում կկատարվեն տիեզերական տեխնոլոգիաների, հիբիդային հրթիռային շարժիչների, էլեկտրական մեքենաների շարժիչների և կենսատեխնոլոգիաների ոլորտներում։
Նախարարը նշել է, որ Թուրքիան հիբրիդային հրթիռային շարժիչների տեխնլոգիաներով աշխարհի ամենազարգացած 4 երկրներից մեկն է և նպատակդրված են Լուսին հասնել ամբողջությամբ ներքին արտադրության սարքավորումերով։
Հիշատակելով «TURKSAT 6A» արբանյակի տիեզերք արձակումը՝ Քաջըրը նշել է, որ նոր սերնդի տիեզերական ծրագրերը նոր թափ կստանան և հավելել, որ ինչպես տիեզեական տեխնլոգիաների ոլորտում, այնպես էլ ավտոմոբիալային ոլորտում նոր ներդրումներ կկատարվեն։
Ըստ նախարարի՝ Թուրքիան բանակցություններ է վարում չինական «BYD» և «Chery» ապրանքանիշների հետ և ցանկանում է դառնալ կարևոր արտադրական բազա էլեկտրական մեքենաների արտադրության համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |