Հասարակական16:06, 07 Փետրվար 2025
Թուրքիայում բողոքի ակցիաներ են սկսվել «KFC» և «Pizza Hut»-ի 200-ից ավել մասնաճյուղերի փակման պատճառով

Թուրքիայում դադարեցվել է ամերիկյան «KFC» և «Pizza Hut» արագ սննդի որոշ մասնաճյուղերի գործունեությունը։ Մասնավորապես փակվել է «KFC»-ի 283 և «Pizza Hut»-ի՝ 254 մասնաճյուղ։
Նշվում է, որ սննդի կետերի աշխատանքի դադարեցման պատճառը վերոնշյալ արագ սննի կետերի օպերատորի սնանկությունն է։ Այդ պատճառով շուրջ 7000 աշխատակից ազատվել է աշխատանքից և չի ստացել աշխատավարձ։ Նրանք բողոքի ակցիա են իրականացրել և պահանջել փոխհատուցում։
Բողոքի ակցիայի մասնակիցները նշել են, որ պատրաստվում են պայքար սկսել իրենց իրավունքները պաշտպանելու համար։ Աշխատակիցներից ոմանք նույնսիկ պատրաստվում են հանդիպել արհմիությունների և փաստաբանների հետ և հայց ներկայացնել դատարան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |