• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 04:38
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական10:52, 20 Փետրվար 2025

Ձյան առատ տեղումները խաթարել են Ստամբուլի բնականոն կյանքը

Ձյան առատ տեղումները խաթարել են Ստամբուլի բնականոն կյանքը

Թուրքիայում մի քանի օր տեղացող առատ ձյան հետևանքով խաթարվել է երկրի բնականոն կյանքը: Ձյան պատճառով մի շարք տեղական ինքնակառավարման մարմիններ արտահերթ արձակուրդ են տվել դպրոցներին, իսկ շուրջ 16 մլն բնակչություն ունեցող Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն հորդորել է մարդկանց աշխատել հեռավար և հնարավորինս մնալ տանը:

Նման հայտարարությունը պայմանավորված է Ստամբուլում ձյան արդյունքում ստեղծված մեծաքանակ խցանումներով, վթարային իրավիճակներով և տրանսպորտային հանգույցների ու կայարանների բազմամարդությամբ:

Թուրքական պետական «Trthaber» լրատվական հեռուստաալիքի կայքում «Ստամբուլում ձյան տեղումները կյանքի վրա բացասկան են անդրադառնում» վերնագրով հրապարակված տեսանյութում իրավիճակն առավել պատկերավոր է երևում:

Հրապարկմանը զուգահեռ նշվել է, որ մեծ թվով վարորդներ, որոշ ճանապարհահատվածներում նույնիսկ ավելի քան 3 ժամ մնացել են խցանման մեջ:

Ձյան պատճառով տուժել են նաև Ստամբուլից իրականացվող ավիաչվերթները:

«Աղետների կոորդինացման ստամբուլյան կենտրոնից» (AKOM) գալիք օրերին ավելի ուժգնացող ձյան տեղումների մասին ստացված տեղեկությունից հետո «Թուրքիայի ավիաուղիներ» ընկերությունը» (THY) հայտարարել է փետրվարի 20-ին և 21-ին որոշ չվերթների չեղարկման մասին:

Աղբյուր`    Diken.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}