• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 04:37
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական12:18, 13 Մարտ 2025

Թուրքիայում 100+ տարիքի քաղաքացիների թիվը կազմում է 7632

Թուրքիայում 100+ տարիքի քաղաքացիների թիվը կազմում է 7632

Թուրքիայիում արվել են տարեց բնակչության թվի վերաբերյալ կանխատեսումներ։ Ըստ այդմ՝  մշակվել են ցածր, հիմնական և բարձր սցենարներ։ Բնակչության կանխատեսումների հիմնական սցենարի համաձայն, որը ենթադրում է, որ ժողովրդագրական ցուցանիշների ներկայիս կառուցվածքի շարունակում, տարեցների բնակչության մակարդակը կանխատեսվում է 2030 թվականին 13․5%, 2040 թվականին՝ 17.9%, 2060 թվականին՝ 27․%, 2080 թվականին՝ 33․4%։

Ըստ ցածր սցենարի, որը ենթադրում է պտղաբերության ցուցանիշների արագ անկման պահպանում, տարեց բնակչության մակարդակը կանխատեսվում է, որ 2030 թվականին կլինի 13․5%, 2040-ին՝ 18․2%, 2060-ին՝ 28․8%, 2080 թվականին՝ 38․5%։

Ըստ բարձր սցենարի, որը ենթադրում է պտղաբերության բարձրացմանն ուղղված միջոցառումների արդյունավետ կիրառում, տարեց բնակչության մակարդակը կանխատեսվում է, որ 2030-ին 13․4%, 2040 թվականին՝ 17․5%, 2060 թվականին՝ 25․5%, 2080-ին՝ 29․8%։

Տարեց բնակչության հետազոտության ժամանակ պարզվել է, որ 2019-ին տարեցների 62․8%-ը եղել է 65-74 տարիքային խմբում, 28․2%-ը՝ 75-84 տարիքային խմբում և 9․1%-ը՝ 85 և բարձր տարիքային խմբում, մինչդեռ 2024-ին՝ 85 և բարձր տարիքային խմբում  եղել են 7.8%-ը:

Թուրքիայում 100 և բարձր տարիքի քաղաքացիների թիվը, որոնք կազմում են տարեց բնակչության 0․1%-ը, 2024-ին թիվը կազմել է 7632։

Թուրքիան գտնվում է «ժողովրդագրական վերափոխման» գործընթացում, որը նաև հայտնի է որպես գլոբալ ծերացման գործընթաց։  Երկրում տարեց բնակչության մասնաբաժինը ընդհանուր բնակչության մեջ գերազանցում է 10.%-ը, ինչը  բնակչության ծերացման ցուցանիշ է։

Ըստ ՄԱԿ-ի աշխարհի բնակչության հաշվարկների՝ 2024-ին աշխարհի բնակչության թիվը կազմել է 8 միլիարդ 161 մլն 972․573 մարդ, իսկ տարեցները՝ 833 մլն 480․764 մարդ: Ըստ այդ գնահատականների՝ աշխարհի բնակչության 10.2%-ը բաղկացած է տարեցներից։ Տարեց բնակչության ամենաբարձր համամասնությամբ առաջին եռյակում են Մոնակոն՝ 36․2%, Ճապոնիան՝ 29․8% և Իտալիան՝ համապատասխանաբար 24․6%։ Թուրքիան 194 երկրների շարքում զբաղեցրել է 75-րդ տեղը։

Աղբյուր`    bigpara.hurriyet.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}