Հասարակական13:55, 20 Մարտ 2025
Երջանիկ երկրների համաշխարհային զեկույցում Թուրքիան 94-րդ տեղում է

Օքսֆորդի համալսարանի «Բարօրության» հետազոտությունների կենտրոնը հրապարակել է 2025 թվականի երջանկության համաշխարհային զեկույցը։
Զեկույցում երկրների բնակչությունը կարևորել է ոչ միայն ֆինանսական վիճակը, այլ նաև վստահությունը, սոցիալական կապերը, և անցկացված հարցումների հիման վրա պարզվել է, թե ինչպես են մարդիկ վերաբերվում իրենց կյանքին։
Երջանկության համաշխարհային զեկույցում Ֆինլանդիան 8-րդ տարին անընդմեջ զբողեցնում է առաջին տեղը։ Ֆինլանդիային հաջորդում են Դանիան, Իսլանիդան և Շվեդիան։ Առաջին տասնյակում են Կոստա Ռիկան, Մեքսիկան և Իսրայելը։
Ամերիկայի Միացյալ Նահանգները նախորդ տարիներին զբաղեցրել է 11-րդ։ Եվրոպական երկրները շարունակում են մնալ առաջին քսանյակում։ ԱՄՆ-ն տարիներ շարունակ զբաղեցրել է 11-րդ տեղը, իսկ ըստ այս տարվա զեկույցի՝ զբաղեցնում է 24-րդ տեղը։
Երջանկության համաշխարհային զեկույցում Թուրքիան զբաղեցնում է 94-րդ տեղը, նախորդ տարվա համեմատ Թուրքիան բարելավել է դիրքերը 4 հորիզոնականով։
Իսկ ամենադժբախտ երկիրը, ինչպես նախորդ տարիներին համարվել է Աֆղանստանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |