Հասարակական11:45, 03 Ապրիլ 2025
Ի պատասխան CHP-ի բոյկոտի կոչի՝ Թուրքիայի պետպաշտոնյանները այցելել են խանութներ ու գնումներ կատարել
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ, գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) անդամ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից և կալանավորումից հետո Թուրքիայում սկսվել են բողոքի ակցիաներ և ցույցեր։
«CHP»-ի նախագահ Օզգյուր Օզելը ապրիլի 2-ին հայտարարել էր, որ ովքեր դեմ են Իմամօղլուի կալանավորմանը՝ թող բոյկոտ սկսեն։ Մասնավորապես, նա դիմել էր բնակչությանը՝ կոչ անելով գնումներ չկատարել։
Ի պատասխան ընդդիմության բոյկոտի կոչին՝ Թուրքիայի պետպաշտոնյաններն այցելել են խանութներ, սրճարաններ և այդ կերպ փորձել են ցույց տալ, որ բնակչությունը չի միացել բոյկոտին։
Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը, ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան, տրասնպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, երիտասարդության և սպորտի նախարար Օսման Աշքըն Բաքը, կրթության նախարար Յուսուֆ Թեքինը, առողջապահության նախարար Քեմալ Մեմիշօղլուն այցելել են տարբեր խանութներ գնումներ կատարել և լուսանկարներ հրապարակել իրենց սոցիալական կայքերում։
.jpg)



Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |