Հասարակական12:38, 09 Ապրիլ 2025
Թյուրքալեզու երկրների հասարակական կազմակերպությունների աշխատաժողովը կկայանա Անկարայում

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի առևտրի պալատում կկայանա ապրիլի 10-ին կկայանա թյուրքալեզու երկրների քաղհասարակական կազմակերպությունների (ՔՀԿ) աշխատաժողովը։
Միջոցառումը կազմակերպվում է «EkoAvrasya» հիմնադրամի, «Մետաքսի ճանապարհի հանրային դիվանագիտության կազմակերպության» և «Թյուրքական աշխարհի ՔՀԿ համագործակցության միության» (TÜRKSİT) համատեղ նախաձեռնությամբ։
Աշխատաժողովի նպատակն է ամրապնդել թուրքալեզու պետությունների հասարակական կառույցների փոխգործակցությունը, ձևավորել ընդհանուր ռազմավարություն և մեծացնել տարածաշրջանային համերաշխությունը։
Աշխատաժողովին մասնակցելու են գիտնականներ, փորձագետներ և տարբեր ՔՀԿ-ների ներկայացուցիչներ։
Նախատեսվում է քննարկել մի շարք հարցեր, որոնք վերաբերում են քաղհասարակական կազմակերպությունների՝ սոցիալ-տնտեսական զարգացման գործում ունեցած դերին, մշակութային նախագծերում երիտասարդության ներգրավմանը, ինչպես նաև միջազգային հանրությանը թուրքական աշխարհի արժեքների ներկայացմանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |