Հասարակական12:43, 10 Ապրիլ 2025
Թուրքիայի և Հս. Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության միջև գործարկվել է «Տաքսի ուղղաթիռ»-ի ծառայությունը

Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության (ՀԹԿՀ)-ի միջև VIP փոխադրումների համար գործարկվել է «Տաքսի ուղղաթիռ»-ի ծառայությունը։ Ուղղաթիռ տաքսիի ծառայությունից օգտվել է ՀԹԿՀ-ի փոխվարչապետ զբոսաշրջության, մշակույթի, երիտասարդության և շրջակա միջավայրի նախարար Ֆիքրի Աթաօղլուն։
Առաջին թռիչքից հետո լրագրողների հետ զրույցում Աթաօղլուն հայտնել է, որ տաքսի ուղղաթիռների ծառայությունները կամուրջ են լինելու Թուրքիայի և ՀԿԹՀ-ի միջև հարաբերությունների զարգացման համար։
Աթաօղլուն նշել է, որ տաքսի ուղղաթիռների ծառայությունները կօգտագործվեն նաև ներքին երթուղիներում։
Ըստ փոխվարչապետի՝ տաքսի ուղղաթիռի ծառայությունն իրականացվել է երկու երկրների միջև փոխադրումները հեշտացնելու համար։ Ինչպես նաև հավելել է, որ առաջիկա օրերին թռիչքներ կլինեն դեպի Ադանա և Մերսին քաղաքներ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |