Հասարակական12:59, 11 Ապրիլ 2025
Թուրքիայում 25.000 բաժանորդի դեմ դատական գործ է հարուցվել կոմունալ պարտքերը չվճարելու համար

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) կուսակցության պատգամավոր Բեքիր Բաշեվիրգենը Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարից հետաքրքրվել է, թե 2024-ին որքան բաժանորդի կոմունալ ծառայություն է կասեցվել պարտքերը չվճարելու համար։
Նախարար Ալփարսալան Բայրաքթարը հարցմանն ի պատասխան նշել է, որ նախորդ տարվա ընթացքում կոմունալ ծառայությունների դիմաց ունեցած պարտքերի պատճառով կասեցվել է 148.000 բաժանորդի էլեկտրաէներգիայի և 206.415 բաժանորդի բնական գազի ծառայությունները։
Ըստ նախարարի՝ 25.000 բաժանորդների նկատմամբ էլ դատական գործ է հարուցվել՝ պարտքերը չվճարելու պատճառով։
CHP-ական պատգամավորը նշել է, որ էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով տասնյակ հազարավոր տնային տնտեսություններ չեն կարողանում վճարել իրենց պարտքերը և ներքաշվում են դատական գործընթացի մեջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |