Հասարակական16:00, 17 Ապրիլ 2025
Գերմանիայի թուրքերը ինչու՞ չեն ցանկանում Թուրքիայի քաղաքացիություն ստանալ

Եվրոպայում շարունակում է աճել ծայրահեղ աջերի հեղինակությունը։ Դա իր հետ բերում է մտահոգություններ փախստականների շրջանում։ Ողջ Եվրոպայում կապույտ քարտ ունեցող ոչ ԵՄ քաղաքացիներից 547․790-ը բնակվում է Գերմանիայում։ Նրանցից 18․000-ը կրկին դիմել է Թուրքիայի քաղաքացիություն ստանալու համար:
Նշվում է, որ Թուրքիայում պարտադիր զինվորական ծառայության համար սահմանված բարձր արժեքը և հերթագրումների խնդիրը նույնպես դժվարացնում են քաղաքացիությունը վերականգնելու գործընթացը։
Հատկապես զորակոչային տարիքի երիտասարդները խուսափում են քաղաքացիությունը վերականգնելու դիմումից։ Արտերկրում ծնված և անժամկետ բնակության թույլտվություն ունեցող անձանց 2020-ին Թուրքիայում հնարավորություն տրվեց առանց երեք տարվա աշխատանքային պահանջի վճարովի զինծառայություն իրականացնել։ 2025 թվականի դրությամբ այդ վճարը հասել է 6 հազար եվրոյի (մոտավորապես 260 հազար թուրքական լիրա)։ Այս գումարը հատկապես ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար լուրջ բեռ է։
Այն անձանց համար, ում ծնողներից մեկը թուրք է, պարտադիր է զինծառայությունը, մինչդեռ նրանք, ովքեր առանց ազգակցական կապի են ստացել քաղաքացիություն, ազատվում են այս պարտականությունից։ Ինչպես նաև 22 տարեկանից բարձր և մեկ այլ երկրում զինծառայություն անցած անձինք կարող են ազատվել Թուրքիայում զինծառայությունից՝ համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու դեպքում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |