Հասարակական14:40, 22 Ապրիլ 2025
2025թ. սկզբին Թուրքիա ամենամեծ թվով զբոսաշրջիկներ մեկնել են Իրանից ու Ռուսաստանից

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության տվյալների համաձայն՝ 2025թ. առաջին երկու ամսում Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թվով առաջատարներն են Իրանն ու Ռուսաստանը։
Տարվա սկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարերկրացի զբոսաշրջիկների ամենամեծ խումբը։ Երկրորդ տեղում Ռուսաստանն է՝ 371․344 զբոսաշրջիկով, իսկ երրորդը՝ Գերմանիան՝ 330․070 տուրիստով։ Առաջատար հնգյակը եզրափակում են Բուլղարիան և Մեծ Բրիտանիան։
Ըստ վիճակագրության՝ հունվարին Թուրքիան ընդունել է 2․171․118, իսկ փետրվարին՝ 2․171․942 օտարերկրացի զբոսաշրջիկ։ Այսպիսով, տարվա առաջին երկու ամսում օտարազգի զբոսաշրջիկների թիվը հասել է 4 մլն 343․060-ի։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 0.03%-ով։
Հիշեցնենք, որ 2024 թվականին Թուրքիա էր մեկնել ընդհանուր առմամբ 62․269․890 մարդ, որոնցից 52․629․283-ը՝ օտարերկրացիներ, իսկ 9․640․607-ը՝ արտերկրում բնակվող ազգությամբ թուրք քաղաքացիներ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |