Հասարակական00:00, 05 Մայիս 2025
Տարեցների համար նոր սոցիալական նախաձեռնություն Թուրքիայում
Թուրքիայում տարեց բնակչության թվի կտրուկ աճի ֆոնին իշխանությունները նախաձեռնում են նոր սոցիալական մոդել՝ «Ծերերի խնամքի ապահովագրություն»։ Այս համակարգի միջոցով 65 և բարձր տարիքի քաղաքացիները կարող են միաժամանակ ստանալ ինչպես կենսաթոշակ, այնպես էլ օգտվել խնամքի և առողջապահական ծառայություններից։
Թուրքիայի վիճակագրական ծառայության (TÜİK) տվյալներով՝ երկրում 65 և բարձր տարիքի մարդկանց թիվը գերազանցել է 8.7 միլիոնը՝ կազմելով բնակչության շուրջ 10.2%-ը։ Այս աճը ստիպել է կառավարությանը մշակել նոր մեխանիզմ՝ տարեցների կյանքի որակը բարելավելու և սոցիալական բեռը մեղմելու նպատակով։
Ծրագրից կարող են օգտվել 60 տարեկանից բարձր անձինք, ովքեր խնամքի կարիք ունեն։ Բացի այդ հնարավոր կլինի այս ապահովագրությունն իրար հետ համադրել մասնավոր առողջապահական ապահովագրությունների հետ՝ անցում կատարելով առավել լայնածավալ ապահովագրական համակարգի։
Այս նախաձեռնությունը, որն ունի թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական նշանակություն, նպատակ ունի տարեցներին ապահովել ծերության խնամք՝ միաժամանակ թեթևացնելով պետության վրա դրված սոցիալական բեռը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |