Հասարակական11:02, 07 Մայիս 2025
Թուրքիայի ամենահարուստ կինը և տղամարդը

«Forbes Türkiye» բիզնես-ամսագիրը հրապարակել է Թուրքիայի ամենահարուստ 100 մարդկանց ցանկը։ Ընդհանուր առմամբ դիտարկվել է 108 անձ, որոնց բոլորի կարողությունը կազմում է 128.5 մլրդ դոլար։
Թուրքիայի ամենահարուստ կին է ճանաչվել ցանկի 8-րդ տեղը զբաղեցրած գործարար Իփեք Քըրաչը։ Նա հանդիսանում է «Koç Holding» արդյունաբերական ընկերության տնօրենների խորհրդի անդամ։ «Koç Holding»-ը ներդումներ է անում բանկային, էներգետիկ և ավտոմոբիալային ոլորտներում։
Իսկ ամենահարուստ տղամարդ է ճանաչվել ցանկի 1-ին տեղը զբաղեցրած գործարար, արդյունահանող Մուրադ Ուլքերը։ Նա ղեկավարում է «Yıldız Holding»-ի տնօրենների խորհուրդը։ Ընկերությունն առավել հայտնի է սննդամթերքի արտադրությամբ։
ԻՓԵՔ ՔԸՐԱՉ ՄՈՒՐԱԴ ՈւԼՔԵՐ
Նշվում է, որ Թուրքիայի ամենահարուստ մարդկանց ցանկում առաջին անգամ ընդգրկվել է 4 նոր անձ՝ «Սաֆի» հոլդինգի խորհրդի նախագահ Հաքան Սաֆին, «Գյուլերմաք» ընկերության բաժնետեր Քեմալ Թահիր Գյուլերիյուզը «Գեն Իլաչի» հիմնադիր Աբիդին Գյուլմուշը և Ահմեթ Ահլաթչըն։
«Forbes Türkiye»-ի կազմած և հրապարակած ցանկը ստորև՝
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |