Հասարակական11:35, 15 Մայիս 2025
Թուրքիայի համալսարաններից մեկում բողոքի ակցիա է տեղի ունեցել

Թուրքիայի Բողազիչի համալսարանի ուսանողները կազմակերպել են բողոքի ակցիա աստվածաբան Նուրեդդին Յըլդըզի դեմ։ Նշենք, որ համալսարանի Իսլամական ուսումնասիրությունների ակումբի կողմից կազմակերպվել էր քննարկվում, որտեղ հյուրընկալվել էր նաև Յըլդըզը։
Նա հայտարարել էր, որ շարիաթում ամուսնության վերաբերյալ չկա տարիքային սահմանափակում և դա էլ նշանակում է, որ երեխաները կարող են ամուսնանալ մինչև սեռական հասունացումը։
Աստվածաբանի այդ հայտարարությունը բողոքի ալիք էր բարձրացրել ուսանողների շրջանում և նրանք բողոքի ակցիա էին կազմակերպել համալսարանի դիմաց։
Ուսանողները վանկարկում էին «Բողազիչին կառավարության ազդեցության գոտին չէ», «Մեր համալսարանում տեղ չկա տղամարդկանց բռնությունն ու չարաշահումները օրինականացնող մտածելակերպի համար», ինչպես նաև պաստառներ էին պարզել հետևյալ գրություններով. «Նուրեդդին հեռացի՛ր, այս համալսարանը մերն է», «Շարիաթին, ֆաշիզմին, խավարին՝ ոչ մի ճանապարհ չկա» գրությամբ։
Բողոքի ակցիայի հետևանքով ձերբակալվել է 97 մարդ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |