Հասարակական11:22, 16 Մայիս 2025
Հնդկաստանում դադարեցվել է թուրքական «Չելեբի գրունտ» ընկերության գործունեությունը
Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել թուրքական «Չելեբի գրունտ» ընկերության դեմ։ Մասնավորապես մայիսի 15-ից չեղյալ է հայտարարվել երկրում գործող օդանավակայաններում թուրքական ընկերության գործունեությունը։ Նշենք, որ «Չելեբի գրունտ»-ը մատուցում է ինքնաթիռների բեռնման-բեռնաթափման, ներքին և արտաքին մաքրման աշխատանքներ։
Թուրքական ընկերությունը Հնդկաստանում գործում էր 2009-ից և կատարել է շուրջ 250 մլն դոլարի ներդրում։
Հիշեցնենք, որ Հնդկաստանի «Շիվ Սենա» կուսակցության ներկայացուցիչ Մուրջի Պատելը հայտարարել էր, որ թույլ չեն տա որևէ թուրքական ընկերության գործունեություն Հնդկաստանում և նշել, որ քայլեր կձեռնարկեն թուրքական «Չելեբի գրունտ» ընկերության հետ պայմանագիրը չեղարկելու ուղղությամբ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |