Հասարակական14:41, 19 Մայիս 2025
Թուրքիայում գործարկվել է 1-ին երաժշտային ճանապարհը (տեսանյութ)

Թուրքիայում առաջին անգամ գործարկվել է ճանապարհ, որն ուղեկցվում է երաժշտությամբ։
Նորույթն իրականացվել է մայրաքաղաք Անկարայի Նալլըհան շրջանում, որտեղ ճանապարհով ընթացող վարորդները կայուն արագությամբ շարժվելիս կարող են լսել Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի հայտնի «Սոնատ դաշնամուրի համար» ստեղծագործությունը, որի 2-րդ մասն առավել հայտնի է «Թուրքական մարշ» անունով։ Սակայն պետք է նշել, որ կոմպոզիտորը երբեք այդպես չի անվանել իր այդ ստեղծագործությունը։
Ծրագիրը նախաձեռնել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը։
Նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի խոսքով՝ նորամուծությունը հիմնված է ճանապարհի մակերեսին հատուկ ընդմիջումներով տեղադրված նշագծերի վրա, որոնք մեքենայի անցնելիս ձայնային ալիքներ են առաջացնում:
Նման ծրագրերը, միջազգային փորձից ելնելով, իրականացվում են բնակավայրերից հեռու։ Լավագույն արդյունքի հասնելու համար նախագծերն իրականացվում են ուղիղ, հարթ մակերեսով ցածր երթևեկությամբ ճանապարհների վրա, որտեղ մեքենաները կարող են պահպանել մոտ 100 կմ/ժ արագություն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |