Հասարակական10:58, 22 Մայիս 2025
Հնդկաստանում կոչ են անում. «Թուրքիայի փոխարեն գնացեք Հունաստան»

Հնդկական լրատվամիջոցներում տարածվող հրապարակումների համաձայն՝ վարչապետ Նարենդրա Մոդին դժգոհ է Թուրքիայից, քանի որ վերջինս աջակցություն է ցուցաբերում Պակիստանին։
Այդ դժգոհության ֆոնին Հնդկաստանում սկսվել է «Բոյկոտենք թուրքական տուրիզմը» կոչով քարոզարշավ։
Հնդկական աղբյուրների տեղեկացմամբ՝ արդեն չեղարկվել են Թուրքիա կատարվելիք զբոսաշրջային ամրագրումները։ Հիշեցվում է, որ 2024-ին Թուրքիա էր մեկնել շուրջ 330.000 հնդիկ զբոսաշրջիկ, որոնց կատարած ծախսերը կազմել էին ընդհանուր առմամբ 3.5 մլրդ թուրքական լիրա։ Դա համարժեք է 90 մլն դոլարին։
Հնդիկ տնտեսագետները պնդում են, որ Հնդկաստանի իշխանությունները մտադիր են 15 տոկոսով կրճատել Թուրքիայի հետ ունեցած առևտրաշրջանառությունը, որի ծավալը տարեկան կազմում է շուրջ 13 մլրդ դոլար։ Միևնույն ժամանակ սկսել են շրջանառվել Հունաստանի տուրիստական գովազդները՝ «Թուրքիայի փոխարեն գնացեք Հունաստան» կոչերով։
Նշենք նաև, որ թուրքական մամուլում էլ ընդգծվում է, թե Հնդկաստան-Պակիստան վերջին լարվածության ընթացքում Հունաստանը կանգնել էր Հնդկաստանի կողքին՝ երկու երկրների փոխհարաբերությունները որակելով ռազմավարական:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |