Հասարակական11:39, 03 Հունիս 2025
Խոշոր երկրաշարժ Թուրքիայում. կա զոհ

Թուրքիայի արտակարգ իրավիճակների և աղետների կառավարման վարչության (AFAD) ինտերնետային կայքում տեղ գտած տեղեկատվության՝ Միջերկրական ծովի կենտրոնում հունիսի 3-ին՝ ժամը 02:17-ին արձանագրվել է 5.8 մագնիտուդով ցնցում։
Երկրաշարժը տեղի է ունեցել Մուղլայի նահանգի Մարմարիս շրջանում գտնվող վայրից 10.43 կիլոմետր հեռավորության վրա և 67.91 կիլոմետր խորությամբ։
Ցնցումները խուճապ են առաջացրել բնակչության մոտ:
Մուղլայի նահանգապետ Իդրիս Աքբըյըքը հայտնել է, որ երկրաշարժից հետո փրկարար խմբերը սկսել են աշխատանքներ իրականացնել տարածքում։
«Երկրաշարժից այս պահի դրությամբ տուժել է 69 քաղաքացի։ Նրանցից 10-ը տեղափոխվել են հիվանդանոց շտապօգնության մեքենայով, իսկ 45-ը՝ ինքնուրույն։ Ընդհանուր առմամբ 55 մարդ դիմել է հիվանդանոց։ 14 քաղաքացի հրաժարվել է տեղափոխվել և բուժում ստացել տեղում։ 1 հիվանդ հոսպիտալացվել է։ 46 հիվանդի հետազոտություններն ու բուժումը շարունակվում են շտապօգնության բաժանմունքում։ 8 հիվանդ արդեն դուրս է գրվել։ Մեր Ֆեթհիյե շրջանում երկրաշարժի ժամանակ խուճապի մեջ ընկած 14-ամյա մի երեխա, չնայած ցուցաբերված օգնությանը, չի հաջողվել փրկել»,- նշել է թուրք նահանգապետը։
Աքբըյըքը հայտնել է նաև, որ երկրաշարժից հետո քաղաքում էլեկտրամատակարարման, ենթակառուցվածքի, բնական գազի մատակարարման, խմելու ջրի և կոյուղու համակարգերում բնակչության առօրյան խաթարող խնդիրներ չեն արձանագրվել։ Նա նաև հավելել է, որ բնակեցված շենքերում ավերածություններ չեն եղել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |