Հասարակական15:18, 16 Հունիս 2025
ԵՄ երկրները դադարեցրել են Թուրքիայի քաղաքացիների վիզայի համար դիմումների ընդունումը

Եվրոպական Միության (ԵՄ) երկրները դադարեցրել են Թուրքիայի քաղաքացիների վիզայի համար դիմումների ընդունումը։ Պատճառաբանվում է, որ դա արվում է անօրինական ներգաղթի և վիզայի հետ կապված խարդախության դեմ պայքարի համար:
Մասնավորապես Գերմանիան, Իտալիան և Նիդեռլանդները, դանդաղեցրել կամ կասեցրել են գործընթացը՝ վկայակոչելով համակարգում առկա բացթողումները: Նշվում է, որ վիզայի ստացման համար նշանակված օրերը և ժամերը մեծ քանակությամբ գնվել են որոշ միջնորդ ընկերությունների կողմից և վաճառվել հարուստ անհատներին բարձր արժեքով։ Նման դեպքերից հետո Գերմանիան և Իտալիան պաշտոնական հետաքննություն են սկսել։
Գերմանիան խստացրել է սահմանային միջոցառումները, քանի որ թուրքերը կազմում են անօրինական ներգաղթի հոսքի զգալի մասը։ Դիմումների ավելացման և ապօրինի ներգաղթյալների թվի աճի պատճառով Գերմանիայում վիզայի դիմումների ժամկետը դարձել է մեկ տարի, սակայն վերջին օրերին տեղեկություններ են շրջանառվում, որ այդ գործընթացն ամբողջությամբ դադարեցվել է։
Իսկ Նիդեռլանդները 25 տարվա ընթացքում առաջին անգամ սկսել է սահմանակետերում ոստիկանական ստուգումներ անցկացնել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |