• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 04:37
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական15:18, 17 Հունիս 2025

Թուրք-ադրբեջանական մեդիահրաձգությու՞ն է սկսվել

Թուրք-ադրբեջանական մեդիահրաձգությու՞ն է սկսվել

Regionmonitor-ի փոխանցմամբ՝ հունիսի 16-ին ադրբեջանական «Lenta.az» կայքը հոդված է հրապարակել թուրքական մամուլում հրապարակվող հակաադրբեջանական նյութերի վերաբերյալ։ Այդ մասին գրել է «Kharabakh Records» տելեգրամյան ալիքը՝ նշելով. «Թուրքիայի մամուլից նման բան չէինք սպասում»։

Մասնավորապես դժգոհություն է արտահայտվել այն առիթով, որ Իսրայել-Պաղեստին հակամարտության ժամանակ, ինչպես նաև Իսրայել-Իրան բախումների ընթացքում թուրքական մամուլում Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ֆոնին «զրպարտիչ բնույթի» տեղեկություններ են հրապարակվել։

«Lenta.az»-ը նշել է, թե «այդ լուրերից ամենաշատն օգտվում են հայերը»։

Թեմային անդրադարձել է նաև Թուրքիայում գործող Haber Global լրատվամիջոցը, որը կապված է ադրբեջանական շրջանակների հետ։ Լրատվամիջոցը «կեղտոտ օպերացիա» է անվանել թուրքական ԶԼՄ-ների հրապարակումները, որոնցում դժգոհություն կա Իսրայելին ցուցաբերվող ադրբեջանական աջակցությունից։ Նշվել է, թե այդ շրջանակների թիրախում «Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրությունն ու բարեկամությունն» են Ալիևի՝ Թուրքիա այցից առաջ։

«Kharabakh Records»-ը հայտնել է, որ Ալիևի այցի շրջանակում իրականացվելու է փետրվարի 6-ի երկրաշարժերից հետո Ադրբեջանի աջակցությամբ կառուցված «Ադրբեջանի թաղամասի» բնակարանների հանձնման արարողությունը։

Մամուլում առաջացած աղմուկը կապված է երեկ թուրքական մեդիայում տարածված այն լուրերի հետ, ըստ որոնց Փարիզը չի թույլատրել իսրայելական զենքերի ցուցադրությունը «Paris Air Show»-ի շրջանակում։ Թուրքական ԶԼՄ-ները Ֆրանսիայի դիրքորոշումը հակադրել են նախորդ տարի Ադրբեջանում անցկացված «ADEX 2024»-ին, որի ընթացքում Ալիևի թույլտվությամբ ցուցադրվել են իսրայելական զենքերը։

«Թուրքիան դժգոհ է։ Ադրբեջանի չարածը Ֆրանսիան արեց»,- գրել էին նաև առաջատար թուրքական ԶԼՄ-ները։

Դրանցից իսլամամետ «Yeni Akit»-ն օրերս Ադրբեջանի նկատմամբ բացասական երանգներով է ներկայացրել նաև այնպիսի լուրեր, ինչպիսիք են Ադրբեջանի նախագահի՝ Պաղեստինի դեսպանի հավատարմագրերն ընդունելու վերաբերյալ տեղեկությունը, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հերքումը, թե «Ադրբեջանն Իսրայելի համար Իրանում լրտեսներ է տեղակայել»։

Կայքն Ալիևին բնորոշել էր որպես «Իսրայելի աջակից», որը վերջերս «չի անտեսում» նաև Պաղեստինի ժողովրդին։

«Իսրայելի հետ հարաբերությունները գնալով ամրապնդող և Թել Ավիվին ամեն առիթով իր աջակցությունը հայտնող Ադրբեջանն աչքաթող չի անում նաև Պաղեստինի ժողովրդի օգտին ուղերձներ տալը»-հեգնել էր «Yeni Akit»-ը՝ ուշադրություն հրավիրելով Ալիևի «իսլամական համերաշխության» ուղերձին։

Աղբյուր`    Regionmonitor.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}