Հասարակական17:49, 23 Հունիս 2025
Թուրքիան տուրիզմի ոլորտում դարձել է աշխարհում 4-րդը

Թուրքիան ամենաշատ զբոսաշրջիկ ընդունած երկրների ցանկում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ առաջատար 5 երկրներն են Ֆրանսիան, Իսպանիան, ԱՄՆ-ն, Թուրքիան և Իտալիան։
Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը հայտարարել է. «ՄԱԿ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ Թուրքիան, 2024թ. ընդունելով 56․7 մլն օտարերկրյա զբոսաշրջիկ, զբաղեցրել է 4-րդ տեղը»:
Նախարարը նշել է, որ Թուրքիան նախորդ տարվա համեմատ մեկ սանդղակով բարձրացել է՝ 5-րդ տեղից անցնելով 4-րդը և շարունակել է կայուն աճն այս ուղղությամբ: 2024-ին զբոսաշրջիկների ընդհանուր թիվը հասել է 62․3 միլիոնի:
Էրսոյը նշել է, որ այս մեծ հաջողությունը պատմական ժառանգության և մշակութային հարստության արդյունավետ ներկայացման, ամուր ենթակառուցվածքների և տարվա չորս եղանակների տուրիստական բազմազանության արդյունք է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |