Հասարակական14:10, 24 Հուլիս 2025
Թուրքիայի ու Պաղեստինի միջև կնքված համաձայնագիրը հրապարակվել է պաշտոնական տեղեկագրում
2022-ի մայիսին Թուրքիայի և Պաղեստինի կառավարությունների միջև կնքվել էր «Ազգային վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման և փոխանակման մասին համաձայնագիրը հաստատելու մասին որոշումը»։ Այժմ այդ որոշումը հաստատվել ու հրապարակվել է Թուրքիայի «Resmi Gazete» պաշտոնական տեղեկագրում։
Համաձայնագրի համաձայն՝ երկու երկրները փոխադարձաբար կճանաչեն ոչ ժամանակավոր և վավեր վարորդական իրավունքները, որոնք տրամադրվել են իրավասու մարմինների կողմից՝ ազգային օրենսդրությանը համապատասխան։
Նշվում է, որ վարորդական վկայականի փոխանակման դիմորդները կազատվեն մասնակից երկրների վկայական տրամադրող մարմինների կողմից անցկացվող գործնական և տեսական քննություններից: Վարորդական վկայականները կհամապատասխանեն երկու երկրների ներքին օրենսդրությանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |