Հասարակական13:11, 06 Օգոստոս 2025
Ստամբուլի ամբարտակներում ջրի մակարդակն օրեցօր նվազում է

Թուրքիայում անոմալ տաքացումների և նվազ տեղումների պատճառով առաջացած գոլորշիացումից հետո ամբարտակներում ջրի մակարդակն օրեցօր նվազում է։ Մասնավորապես Ստամբուլի ամբարտակներում ջրի մակարդակը 15 օրվա ընթացքում 56.24%-ից նվազել է 50.62%:
Համեմատելով 2024-ի նույն ժամանակահատվածի հետ՝ ամբարտակներում ջրի պաշարը եղել է 80%, իսկ 2025-ին հասել է 50%-ի։
Ստամբուլին ջուր մատակարարող խոշոր ամբարտակներից մեկը՝ Ալիբեյքյոյի ամբարտակը, ամենաշատն է տուժել երաշտից: 2024-ի մարտին Ալիբեյքյոյի ամբարտակում ջրի պաշարը կազմել է 65 տոկոս, այժմ այն նվազել է 34.09 տոկոսի։
Նշենք, որ Էլմալըի ամբարտակը Ստամբուլի ամենաշատ ջրով լցված ամբարտակն է՝ 67.06%, իսկ ամենացածրը՝ Իսթրանջալարի ամբարտակը՝ 30.06%։
Ընդհանուր առմամբ՝ Ստամբուլին ջուր մատակարարող հիմնական 6 ամբարտակների ջրային պաշարի մակարդակը գնահատվում է 50%-ից ցածր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |